12+  Свидетельство СМИ ЭЛ № ФС 77 - 70917
Лицензия на образовательную деятельность №0001058
Пользовательское соглашение     Контактная и правовая информация
 
Педагогическое сообщество
УРОК.РФУРОК
 
Материал опубликовал
#
Аккаунт удалён

Обучающая игра про пословицы и поговорки на армянском языке «Народ мудрый»

Ժողովուրդն իմաստուն է Խաղը նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար: Այն զարգացնում է երեխայի բանավոր կապակցված խոսքը, հարստացնում բառապաշարը առած-ասացվածքներով, նպաստում համադրելու, վերլուծելու, տրամանբանելու կարողությունների զարգացմանը: Թեմատիկ նկարները հնարավորություն են տալիս կազմել փոքրիկ պատմություններ և ըստ իմաստի օգտագործել 40 առած-ասացվածքներ: Յուրաքանչյուր առած կամ ասացվածք կազմված է երկուական քարտից: Խաղալու համար անհրաժեշտ է կտրատել բոլոր քարտերը: Խաղի կանոնը պարզ է. խաղի մասակիցները չորսն են, նախապես բոլոր խաղաքարերը շրջված դրված են սեղանին: Յուրաքանչյուր մասնակից վերցնում է չորսական քարտ՝ ամեն փուլի համար, և յուրաքանչյուր փուլում սեղանին բաց դրվում են ևս 4 խաղաքարտեր: Հերթով երեխաները սեղանին դրված և իրենց ձեռքին ունեցած քարտերով կազմում են ամբողջական առածը կամ ասացվածքը: Եթե հարմար տարբերակ չունեն, ապա մեկ քարտ դնում են սեղանին, որը կարող է վերցնել հաջորդ մասնակիցը՝ կազմելով ամբողջական առած կամ ասացվածք: Հաղթում է նա, ով շատ առած կամ ասացվածք է կազմում:

Ճտերն աշնանն են հաշվում: Ագռավի ճուտը իր մոր համար ազիզ է: Աղվեսի վկան իր պոչն է: Ամեն շուն իր դռանն է հաչում։

Անտեր ուլերին գայլը կուտի։ Երկաթը տաք- տաք կծեծեն։ Աղվեսի դունչը չհասավ խաղողին, ասաց՝ խակ է: Փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում:

Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի: Գորտի երեսին թքեցին, ասաց՝ անձրև է գալիս: Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում։ Կատվի խաղը մկան մահն է:

Ձու գողացողը հավ էլ կգողանա: Ձուկը ջրում առևտուր չեն անում: Մեղր, մեղր ասելով` բերանդ չի մեղրոտվի: Ուզողի մի երեսն է սև, չտվողի՝ երկուսը:

Էշի բեռը ինչքան ծանր լինի, այնքան արագ կգնա: Ով աշխատի, նա կուտի: Գարի ունես` քո ձիերին տուր: Խոզի քթին ադամանդ չի սազի:

Ծառի տակին պառկելով` բերանդ տանձ չի ընկնի: Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին: Ուրիշի տակ փոս փորողն ինքն է փոսն ընկնում: Քաղցր լեզուն օձին բնից կհանի:

Կարմիր կովն իր կաշին չի փոխի: Դատարկ հասկը գլուխը ցից կպահի: Ձեռքը ձեռք կլվանա, երկու ձեռքը՝ երես: Ձու ածող հավը կչկչան կլինի:

Խելոք գառը երկու մոր կաթ կխմի: Ամեն անգամ գետը գերան չի բերի: Աղքատը, որ հավ կուտե, կամ հավն է հիվանդ, կամ աղքատը: Արևն ամպերի տակ երկար չի մնա:

Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն: Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան կերան ուրիշները: Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա: Ինչ ցանես, այն էլ կհնձես:

ճանճից փիղ են սարքում: Մի ծաղկով գարուն չի գա: Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն: Յոթ չափի՛ր, մեկ կտրի՛ր: